Մ. Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանին
7 Դեկտեմբերի, 2007 00:00Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ստեֆան Դիմիտրովին` վերջինիս` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախարարը փաստեց, որ դեսպան Դիմիտրովի պաշտոնավարման տարիներին հայ-բուլղարական հարաբերությունները նկատելի զարգացում են ապրել, այդ թվում նաև ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում, ինչը պարտավորեցնում է հարաբերությունների էլ ավելի խորացում:
Մ.Հարությունյանը նշեց, որ ներկայումս ՀՀ զինված ուժերում իրականացվող պաշտպանական բարեփոխումների գործընթացում արդյունավետ կարող է լինել մեր բուլղարացի գործընկերների փորձը:
Հանդիպման ավարտին նախարարը հաջողություններ մաղթեց Ստեֆան Դիմիտրովին` հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում: