Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
30 Հունվարի, 2008 00:00
Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորեց դեսպանին` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչն ամրագրված է նաև 2008թ.-ի երկկողմ համագործակցության պլանում:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: