Սեյրան Օհանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
15 Ապրիլի, 2008 00:00
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` ս.թ. ապրիլի 14-ի հրամանագրով գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ՀՀ զինված ուժերի պահեստազոր:Նախագահի մեկ այլ` ս.թ. ապրիլի 14-ին ստորագրված հրամանագրով Սեյրան Օհանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
Հայերեն
English
Русский