ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

14 Մայիսի, 2008 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ ծանոթանալու, ինչպես նաև հետագա գործունեության իրականացման համար խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ենթակայության ստորաբաժանումների` զինծառայողների սոցիալական պաշտպանության, իրավաբանական վարչությունների անձնակազմերի հետ:

Հաշվի առնելով զինծառայողների սոցիալական պաշտպանության և նրանց բնակավորման խնդիրների առկայությունը` հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զինծառայողների բնակավորման վարչության սպաները` վարչության պետ, գնդապետ Ա. Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում վարչությունների պետերը մեկ առ մեկ ներկայացրեցին իրենց ենթականերին, ապա հակիրճ` վարչության գործունեությունը: Անդրադառնալով վարչությունների գործունեության հետագա խնդիրներին` նախարարը կարևորեց զինված ուժերում իրականացվող բարեփոխումները, փաստելով, որ դրանց հիմքում պետք է ընկած լինեն զինված ուժերի  Գերագույն Գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված ծրագրերը: Այնուհետև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր հրամանով ստեղծված ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը. Հանձնաժողովի նախագահ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյան, հանձնաժողովի անդամներ` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ, ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ, ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ, ՀՀ ՊՆ ՖԲ և Պ վարչության պետ, ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության բնակարանային բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար` ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության բնակարանային բաժնի ավագ սպա: Հանձնաժողովի գործունեության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ »
  • Տարածել