ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
14 Мая, 2008 00:00ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ ծանոթանալու, ինչպես նաև հետագա գործունեության իրականացման համար խնդիրներ առաջադրելու նպատակով ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ենթակայության ստորաբաժանումների` զինծառայողների սոցիալական պաշտպանության, իրավաբանական վարչությունների անձնակազմերի հետ:
Հաշվի առնելով զինծառայողների սոցիալական պաշտպանության և նրանց բնակավորման խնդիրների առկայությունը` հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զինծառայողների բնակավորման վարչության սպաները` վարչության պետ, գնդապետ Ա. Սարգսյանի գլխավորությամբ:
Հանդիպման սկզբում վարչությունների պետերը մեկ առ մեկ ներկայացրեցին իրենց ենթականերին, ապա հակիրճ` վարչության գործունեությունը:
Անդրադառնալով վարչությունների գործունեության հետագա խնդիրներին` նախարարը կարևորեց զինված ուժերում իրականացվող բարեփոխումները, փաստելով, որ դրանց հիմքում պետք է ընկած լինեն զինված ուժերի Գերագույն Գլխավոր հրամանատար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված ծրագրերը:
Այնուհետև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց իր հրամանով ստեղծված ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը.
Հանձնաժողովի նախագահ`
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյան,
հանձնաժողովի անդամներ`
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ,
ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ,
ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության պետ,
ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետ,
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ,
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ,
ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ,
ՀՀ ՊՆ ՖԲ և Պ վարչության պետ,
ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության բնակարանային բաժնի պետ,
հանձնաժողովի քարտուղար`
ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության բնակարանային բաժնի ավագ սպա:
Հանձնաժողովի գործունեության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ »