Խափանվեց հերթական մոնիտորինգը սահմաններում
3 Հունիսի, 2008 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հունիսի 3-ին, ժամը 11:00 Բերքաբեր գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը:
Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել:
Հայկական կողմը, Չինարի գյուղում գյուղապետի և գյուղի բնակիչների հետ հանդիպումներ անցկացնելուց հետո վերադարձել է Երևան: