Խափանվեց հերթական մոնիտորինգը սահմաններում

3 June, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հունիսի 3-ին, ժամը 11:00 Բերքաբեր գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը:

Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել: Հայկական կողմը, Չինարի գյուղում գյուղապետի և գյուղի բնակիչների հետ հանդիպումներ անցկացնելուց հետո վերադարձել է Երևան: