Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բիշքեկ
1 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` մասնակցելու ս.թ. հուլիսի 2-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման և այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում տեղի կունենա նաև ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալի նշանակման հարցը:
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաև Ղրղզստանի Հանրապետության նախագահ Կ.Բակիևը: