Դարձյալ խափանվեց հերթական մոնիտորինգը սահմաններում
10 Հուլիսի, 2008 00:00ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 11:00 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը:
Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել: