Դարձյալ խափանվեց հերթական մոնիտորինգը սահմաններում

10 Июля, 2008 00:00
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 11:00 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը:

Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել:
  • Поделиться