Խորհրդակցություն ՊՆ նորակառույց համալիրում
1 Օգոստոսի, 2008 00:00Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում:
Խորհրդակցությանը, որին մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար կազմը, քննարկվեցին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման հետագա խնդիրներին, ապա շինարարական աշխատանքներ իրականացնող շինկազմակերպությունների պատասխանատուների հետ նաև` ՊՆ նորակառույց համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:
Այնուհետև ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, ծառայությունների և առանձին բաժինների ղեկավարները ծանոթացան իրենց հատկացվելիք աշխատանքային սենյակներին և պայմաններին:
Խորհրդակցության ավարտին Ս.Օհանյանը հանձնարարականներ տվեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրի շինարարության ավարտական աշխատանքների վերաբերյալ: