Խորհրդակցություն ՊՆ նորակառույց համալիրում

1 August, 2008 00:00
Ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում:

Խորհրդակցությանը, որին մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար կազմը, քննարկվեցին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման հետագա խնդիրներին, ապա շինարարական աշխատանքներ իրականացնող շինկազմակերպությունների պատասխանատուների հետ նաև` ՊՆ նորակառույց համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Այնուհետև ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, ծառայությունների և առանձին բաժինների ղեկավարները ծանոթացան իրենց հատկացվելիք աշխատանքային սենյակներին և պայմաններին: Խորհրդակցության ավարտին Ս.Օհանյանը հանձնարարականներ տվեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրի շինարարության ավարտական աշխատանքների վերաբերյալ: