![](/UserFiles/Image/specnaz_3.jpg)
Միջոցառումը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը, որը շնորհավորեց անձնակազմին` վերոնշյալ տոնի կապակցությամբ` իր խոսքում նշելով հատուկ նշանակության ստորաբաժանումների կարևորությունը, ինչպես նաև կազմավորման և անցած ուղու մանրամասներ:
![](/UserFiles/Image/specnaz_5.jpg)
Ապա ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը շնորհավորեց հատուկ նշանակության գնդի անձնակազմին` իր խոսքում նշելով, որ ամեն տարի այս օրը ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ տոնվում է հետախույզի օրը: Նրանք, որ առաջինները ներգրավվեցին այս ազատագրական պայքարում` թշնամու մասին տեղեկություններ և մանրամասը տվյալներ տրամադրելով կազմավորվող ջոկատներին:
![](/UserFiles/Image/specnaz_6.jpg)
Ապա նախարարը կարևորեց հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը զինված ուժերում, ընդգծելով, որ այսօր էլ վերջիններս շարունակում են բարդ խնդիրներ իրականացնել, այնուհետև հավելեց, որ նշված ստորաբաժանումների զինծառայողները հպարտությամբ պետք է իրականացնեն իրենց ծառայությունը: Այնուհետև շնորհավորական ելույթներին հաջորդեցին հատուկ գնդի զինծառայողների ցուցադրական ելույթները, որոնց ընթացքում վերջիններս ցուցադրեցին զենքի և մարտարվեստի տիրապետման բարդ հնարքներ: Նման ելույթներվ հանդես եկան նաև «Բերկուտ» թիկնապահական քոլեջի սաները և ԼՂՀ համանուն ստորաբաժանումների զինծառայողները:
![](/UserFiles/Image/specnaz_2.jpg)
Միջոցառման ավարտին պատվոգրերով և գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին հատուկ նշանակության ստորաբաժանումների որոշ զինծառայողներ: Միջոցառումն ավարտվեց հանդիսավոր քայլերթով, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, միջոցառման շրջանակներում, պատասխանեց լրագրողների հարցերին:
![](/UserFiles/Image/specnaz_7.jpg)
Նախարարը մասնավորապես խոսեց ս.թ. մայիսի 25-ին ադրբեջանական կողմին գերի ընկած, ժամկետային զինծառայող Պարույր Սիմոնյանի ճակատագրի մասին` նշելով, որ հայկական կողմն անում է ամեն հնարավորը` Պ.Սիմոնյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Իսկ հայկական կողմում գտնվող ադրբեջանցի գերու առնչությամբ Ս.Օհանյանը հայտնեց, որ 1989թ. ծնված, ժամկետային զինծառայող Ռաֆիգ Հասանովը գերի է ընկել ս.թ. հոկտեմբերի 8-ին:
Նախարարը նաև հաստատեց այն փաստը, որ ըստ վերջինիս կողմից արված հայտարարության, Ռ.Հասանովը ցանկություն չունի վերադառնալ իր հայրենիք: