ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
6 Փետրվարի, 2009 00:00ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի (ԿԿԶՀ) նեյրովիրաբուժական բաժանմունքը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով, ինչպես նաև իրականացվել է բժիշկ-մասնագետների վերապատրաստում արտասահմանում, ինչի շնորհիվ միայն ԿԿԶՀ նեյրովիրաբուժական բաժանմունքում են իրականացվում այնպիսի հիվանդությունների բուժման նորագույն վիրահատություններ, ինչպիսիք են.
1. Միջողային աճառների (ճողվածքների) էնդոսկոպիկ հեռացում` տեղային անզգայնացումով:
2. Ողնաշարի ախտահարված ողերի վերականգնում` ոսկրային «ցեմենտով» (վերտեբ-րոպլաստիկա):
3. Գլխուղեղի ուռուցքների հեռացում` ուլտրաձայնային դեստրուկցիայի եղանակով:
Իրականացվող վերոնշյալ նորագույն վիրահատությունների արդյունավետությունը նշանակալիորեն բարձր է, իսկ հետվիրահատական շրջանը` խիստ կարճատև: