ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

6 Февраля, 2009 00:00
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի (ԿԿԶՀ) նեյրովիրաբուժական բաժանմունքը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով, ինչպես նաև իրականացվել է բժիշկ-մասնագետների վերապատրաստում արտասահմանում, ինչի շնորհիվ միայն ԿԿԶՀ նեյրովիրաբուժական բաժանմունքում են իրականացվում այնպիսի հիվանդությունների բուժման նորագույն վիրահատություններ, ինչպիսիք են.

1. Միջողային աճառների (ճողվածքների) էնդոսկոպիկ հեռացում` տեղային անզգայնացումով: 2. Ողնաշարի ախտահարված ողերի վերականգնում` ոսկրային «ցեմենտով» (վերտեբ-րոպլաստիկա): 3. Գլխուղեղի ուռուցքների հեռացում` ուլտրաձայնային դեստրուկցիայի եղանակով: Իրականացվող վերոնշյալ նորագույն վիրահատությունների արդյունավետությունը նշանակալիորեն բարձր է, իսկ հետվիրահատական շրջանը` խիստ կարճատև:
  • Поделиться