Ս.Օհանյանն այցելեց ուսումնական բրիգադ

17 Փետրվարի, 2009 00:00
Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Արմավիրում տեղակայված «Բաղրամյան» ուսումնական բրիգադ:

Ս.Օհանյանը շրջեց զորամասում, եղավ զորամասի` վերջերս կապիտալ վերանորոգված ուսումնական մասնաշենքում, դասասենյակներում. զրուցեց պայմանագրային սերժանտների հետ, հարցերի միջոցով ստուգեց վերջիններիս` զինվորական կանոնադրությունների, իրենց ֆունկցիոնալ պարտականությունների իմացության աստիճանը: Նախարարը եղավ նաև տանկային գումարտակում, շրջեց զորանոցներում, ծանոթացավ զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, ստուգեց դասացուցակները, զրուցեց օրապահների հետ. ի դեպ, իր ֆունկցիոնալ պարտականությունները լավագույնս տիրապետող օրապահին Ս.Օհանյանը նվիրեց ՀՀ ԶՈւ զինանշանով խորհրդանշական ժամացույց: Ապա Ս.Օհանյանն այցելեց զորամասի մարտավարական ավան և հրաձգարան, հետևեց զինվորների հետ անցկացվող կրակային պարապմունքին: Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զորամասի սպայակազմի հետ քննարկեց մարտավարական, կրակային պարապմունքների անցկացմանն առնչվող մի շարք հարցեր:
  • Տարածել