Ս.Օհանյանն այցելեց ուսումնական բրիգադ
17 Февраля, 2009 00:00![](/UserFiles/Image/naxarar_usum_1.jpg)
Ս.Օհանյանը շրջեց զորամասում, եղավ զորամասի` վերջերս կապիտալ վերանորոգված ուսումնական մասնաշենքում, դասասենյակներում. զրուցեց պայմանագրային սերժանտների հետ, հարցերի միջոցով ստուգեց վերջիններիս` զինվորական կանոնադրությունների, իրենց ֆունկցիոնալ պարտականությունների իմացության աստիճանը:
Նախարարը եղավ նաև տանկային գումարտակում, շրջեց զորանոցներում, ծանոթացավ զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, ստուգեց դասացուցակները, զրուցեց օրապահների հետ. ի դեպ, իր ֆունկցիոնալ պարտականությունները լավագույնս տիրապետող օրապահին Ս.Օհանյանը նվիրեց ՀՀ ԶՈւ զինանշանով խորհրդանշական ժամացույց:
Ապա Ս.Օհանյանն այցելեց զորամասի մարտավարական ավան և հրաձգարան, հետևեց զինվորների հետ անցկացվող կրակային պարապմունքին:
Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զորամասի սպայակազմի հետ քննարկեց մարտավարական, կրակային պարապմունքների անցկացմանն առնչվող մի շարք հարցեր:
![](/UserFiles/Image/naxarar_usum_2.jpg)
![](/UserFiles/Image/naxarar_usum_3.jpg)