Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին
21 Օգոստոսի, 2026 21:27Օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, Հայաստանում առաքելությունն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Վասիլիոս Ձուվարասին:
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին՝ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։
Նախարարն ընդգծել է վերջին շրջանում համագործակցության շրջանակում ձեռքբերումները՝ բրիգադի գեներալին մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
Միևնույն ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ձուվարասին և մաղթել հաջողություններ։
Հանդիպման ավարտին նախարարը բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով։

Հայերեն
English
Русский