
Ս.թ. մարտի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի` այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, ՀՀ և Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` վերջինիս ծննդյան 50-ամյակի կապակցությամբ: