Հարգանքի տուրք` Եռաբլուրում
5 March, 2009 00:00Ս.թ. մարտի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի` այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, ՀՀ և Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` վերջինիս ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:
Նախարարը ծաղիկներ դրեց Վ.Սարգսյանի շիրիմին, ապա, միջոցառման շրջանակներում, պատասխանեց լրագրողների հարցերին` կարևորելով օրվա խորհուրդը և վերջիններիս հետ կիսելով իր զգացողությունները:
Եռաբլուրից ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը ուղևորվեց Երևանի Վ.Սարգսյանի փողոց` ծաղկեպսակ դնելու Վ.Սարգսյանի հիշատակին կանգնեցված կիսանդրիին: