Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպանին

28 Նոյեմբերի, 2025 14:00
Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։

Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։

  • Տարածել