Ազգային ժողովի պատգամավորները հանրապետական կենտրոնական հավաքակայանում
25 Հունիսի, 2009 00:00
Ազգային ժողովի պատգամավորները հանդիպեցին հավաքակայանի սպայական և բուժհանձնաժողովի անձնակազմին, զրուցեցին զորակոչիկների և նրանց ծնողների հետ: Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Հ. Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ գարնանային զորակոչն ընթանում է բնականոն հունով: Զինակոչիկները գիտակցում են հայրենիքին ծառայելու, երկրի սահմաններն անառիկ պահելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Վերջում նա հավելեց, որ հանձնաժողովը մտադիր է ակտիվ համագործակցել պաշտպանության նախարարության տարբեր կառույցների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին, ինչպես նաև` զինված ուժերի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար հանդես գալ ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններով:
