Ազգային ժողովի պատգամավորները հանրապետական կենտրոնական հավաքակայանում

25 Июня, 2009 00:00
Զորակոչի ընթացքին ծանոթանալու նպատակով` հունիսի 25-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ, այցելեց հանրապետական կենտրոնական հավաքակայան: Այցին մասնակցում էին նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ազգային ժողովի պատգամավորները հանդիպեցին հավաքակայանի սպայական և բուժհանձնաժողովի անձնակազմին, զրուցեցին զորակոչիկների և նրանց ծնողների հետ: Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում Հ. Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ գարնանային զորակոչն ընթանում է բնականոն հունով: Զինակոչիկները գիտակցում են հայրենիքին ծառայելու, երկրի սահմաններն անառիկ պահելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Վերջում նա հավելեց, որ հանձնաժողովը մտադիր է ակտիվ համագործակցել պաշտպանության նախարարության տարբեր կառույցների հետ, ծանոթանալ նրանց խնդիրներին, ինչպես նաև` զինված ուժերի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար հանդես գալ ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններով:
  • Поделиться