Նախագահական նստավայրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում
5 Հուլիսի, 2023 19:59Սահմանադրության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձրաստիճան զինվորականներին շնորհավորել է Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ, հաջողություններ մաղթել հետագա ծառայության ընթացքում: