Իրականացվել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ

6 Դեկտեմբերի, 2022 23:18
Երևանում իրականացվել են հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ, մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում կանգնեցված մարշալի արձանի մոտ, «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում:
Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, երեկոյան ընդունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պարգևատրել գերատեսչական մեդալով։

  • Տարածել