Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը

24 Նոյեմբերի, 2022 07:30
Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։
Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարները։ Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։

  • Տարածել