ՀՀ զինված ուժերի թիմը մասնակցել է «Էլբրուսյան օղակ» մրցույթին
26 Օգոստոսի, 2022 15:53«Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Էլբրուսյան օղակ» մրցույթին 10 պետությունների զինծառայողների հետ առաջին անգամ ամբողջական կազմով մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը։
Մրցույթի մասնակիցները կատարել են 15 հատուկ խնդիր՝ բարդ կլիմայական և հոգեբանական ծանրաբեռնվածության պայմաններում հաղթահարելով լեռնային արգելքներ և սառցադաշտեր, կատարելով գետանցումներ, գործնական հրաձգության վարժություններ, երկարատև երթեր Էլբրուսյան լեռնազանգվածի շուրջ: Վերջին, ամենաբարդ առաջադրանքը եղել է Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթի՝ Էլբրուսի (5642մ) նվաճումը։

Ի նշանավորումն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-րդ տարեդարձի և ՀԱՊԿ կազմավորման 20 ամյակի՝ հայ զինծառայողները, որպես կառույցում նախագահող պետության ներկայացուցիչներ, Էլբրուս լեռան գագաթին տեղադրել են ՀԱՊԿ-ի և Հայաստանի Հանրապետության դրոշները: