Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ մրցաձևը
23 Օգոստոսի, 2022 19:42«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 23-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը:
Հավաքական թիմերն ազգային տարազներով ներկայացրել են երաժշտական, պարային և ասմունքի կատարումներ: Մշակույթի գործիչներով համալրված ժյուրին որոշել է տվյալ մրցափուլի հաղթողին. առաջին տեղում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմն է:

Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն, բացազատվել են նաև ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:
«Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցաձևերն ավարտվել են: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվեն ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, կհայտարարվեն լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողների անունները:
Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին: