Մարզիկ-զինծառայողները վերադարձել են ոսկե մեդալներով և գավաթներով
29 Նոյեմբերի, 2021 15:53Նոյեմբերի 26-ին Հայրենիք է վերադարձել զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը։
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարել են գրեթե բոլոր քաշային կարգերում։
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարել են գրեթե բոլոր քաշային կարգերում։
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնության արդյունքներով, ընդհանուր առմամբ հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 6 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում՝ 2 գավաթ։ Ե՛վ հունահռոմեական, և՛ ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքներով հայկական թիմը գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերին։
Նոյեմբերի 19-ից 26-ն անցկացված առաջնությանը մասնակցում էին 22 երկրների մարզիկ զինծառայողներ։