«Արմենիա» առագաստանավի անձնակազմը ՀՀ պաշտպանության նախարարությունում

25 December, 2009 00:00

Դեկտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց շուրջերկրյա ուղևորության առաջին փուլը հաջողությամբ ավարտած և հայրենիք վերադարձած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին:

Ողջունելով առագաստանավի անձնակազմին` Սեյրան Օհանյանը նշել է, որ աշխարհին մեր երկիրը ներկայացնելուն զուգահեռ` արշավախմբի գործունեությունը նաև հայրենասիրական դաստիարակության վառ դրսևորում է: Հյուրերն էլ, ներկայացնելով իրենց ճամփորդության հետաքրքրաշարժ դրվագները, ընդգծել են, որ միասնական աջակցության շնորհիվ են իրագործվում նմանաբնույթ ծրագրեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն