ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
23 Հոկտեմբերի, 2021 17:24Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական գործողություննների արդյունքում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի, և վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործադրած ջանքերը, միաժամանակ կարևորելով Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց կանոնավոր տեսակցությունները և ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով:
Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ և ընդգծել, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը: