Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Սլովակիա` որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Սլովակիա այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

23/10/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուն Ցզիուին: Հանդիպումն իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Ս. Օհանյանը շնորհակալությունն է հայտնել ՉԺՀ քաղաքական և ռազմական ղեկավարությանը` 2006-2008թթ. ստորագրված համաձայնագրերի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը սեպտեմբեր ամսին տրամադրված մարդասիրական օգնության համար: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/china-despan-3.jpg" alt=""/>

20/10/2009

Ավելին

Սեյրան Օհանյան. «Սիրել թշնամուն՝ նշանակում է չմոռանալ նրա գոյությունը»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին

16/10/2009

Ավելին

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, ՀՀ մարզպետներ, Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը, տարածքային զինվորական կոմիսարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/zorakoch-2009-10-13-c.jpg" alt=""/>

13/10/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում կամփոփվեն 2009թ.-ի գարնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2009թ.-ի աշնանային զորակոչի խնդիրները: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ժամը 14.20-ից 14.45-ը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

12/10/2009

Ավելին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՆՆԻՉԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար:

12/10/2009

Ավելին

Մեկշաբաթյա պարապմունքներ պաշտպանության նախարարությունում

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեցին հանրապետության գերատեսչությունների, մարզպետարանների պաշտոնատար աձանց հետ անցակացվող մեկշաբաթյա պարապմունքներ: Պարապմունքների անցկացման հիմնական նպատակը զորահավաքային նախապատրաստության հարցերում համապատասխան գերատեսչությունների պաշտոնատար անձանց տեսական և գործնական գիտելիքների, ունակությունների կատարելագործումը և բարձրացումն է: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/parapmunq-2009-10-10-c.jpg" alt=""/>

10/10/2009

Ավելին

A Conference at the RA MoD Administrative Complex

On the 9th of October, 2009 at the RA MoD administrative complex took place a conference about the work done in 2009 on the RA defence reforms and about the primary tasks in 2010, which was headed by the Minister of Defence Seyran Ohanyan. The Secretary of the RA National Security Council Arthur Baghdasaryan was also invited to the conference. During the conference the Chief of the RA AF GS, Colonel-General Y. Khachaturov, RA Deputy Minister of Defence A. Nazaryan and heads of the RA MoD and RA AF GS departments and separate branches reported on the work done regarding the defence reforms. They discussed matters related to the RA AF governing system review, conceptual and legislative guarantee of the reforms, staff education and training, implementation of the contractual sergeants’ system, defence planning and budgeting system reform, strengthening the army-society relations and matters related to the other spheres of the reforms. <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/meeting-2009-10-09-e.jpg" alt=""/>

09/10/2009

Ավելին

The Delegation of the Military Police of the Ministry of Defence of Germany in Armenia

On the 5th-9th of October, 2009 the delegation headed by the Chief of the Department of Military Police of the Ministry of Defence of Germany, Colonel Ulrich Stumpf was in Yerevan. In the frames of the visit the members of the delegation met the Chief of the Department of Military Police of the RA MoD, Major-General Vladimir Gasparyan, Head of the Investigation Service, Major-General Armen Harutyunyan and the Chief of the Department of Devence Policy of the RA MoD, Colonel Davit Tonoyan. During these meetings they discussed matters related to the opportunity of exchanging experience between the parties.

09/10/2009

Ավելին

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

<img height="166" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/meeting-2009-10-09-d.jpg"/>Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Ս.Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որին հրավիրված էր նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը:

09/10/2009

Ավելին

Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում

2009թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Երևանում էր գտնվում Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումփի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի, քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի և պաշտպանական քաղաքականության վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կողմերի միջև փորձի փոխանակման հնարավորություններին առնչվող հարցեր:

09/10/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. հոկտեմբերի 9-ին` ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ պաշտպանական բարեփոխումներ ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը կվարի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին կմասնակցեն ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ժամը 09.20-ից մինչև 09.45-ը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

08/10/2009

Ավելին