For the information of mass media representatives

On the 21st of November, 2009 the Minister of Defence Seyran Ohanyan received the delegation headed by the foreign policy and defence councilor of the Prime Minister of the United Kingdom of Great Britain and Northern Ireland Simon McDonald. The delegation-members were the deputy chief of the Defence Staff of the GB AF, Lieutenant-General Simon Mayall, had of the Department of General Operative Policy on the MoD John Day, and representatives of the GB AF. <img height="166" width="250" align="left" src="/UserFiles/Image/handipum-2009-11-21.jpg" alt=""/>

21/11/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանական հարցերով խորհրդական Սայմոն Մակդոնալդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանական շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սայմոն Մայալլը, պաշտպանության նախարարության ընդհանուր օպերատիվ քաղաքականության վարչության տնօրեն Ջոն Դեյը և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ: <img height="166" width="250" align="middle" alt="" src="/UserFiles/Image/handipum-2009-11-21.jpg"/>

21/11/2009

Ավելին

ՀՀ ԶՈւ ֆինանսաբյուջետային ծառայությունը համալրվեց պայմանագրային զինծառայողներով

Բարձրագույն կրթություն ստացած և ուսումնական զորամասում պատրաստություն անցած շարքայինները, ստանալով լեյտենանտի սպայական նախնական կոչում, հինգ տարի ժամկետով անցան պայմանագրային զինծառայության` համալրելով ԶՈւ ֆինանսական զինծառայողների շարքերը: Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նորընծա լեյտենանտներին հանձնեց սպայական վկայականներ և շնորհավորեց ծառայության անցնելու կապակցությամբ: Նշելով, որ համալրումը կխկնպաստի ԶՈւ ֆինանսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը, Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նորանշանակ ֆինանսիստները ծառայության ընթացքում լիարժեք կդրսևորեն իրենց մասնագիտական ունակությունները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

21/11/2009

Ավելին

Սեյրան Օհանյանը կարևորեց զինված ուժերի և գիտության համագործակցությունը

Բնագիտության և ռազմագիտության ոլորտների համագործակցությունը նպաստավոր է երկրի զարգացման ու անվտանգության համար: Նոյեմբերի 20-ին ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագիրը կրող համահայկական երկրորդ կրթական գիտաժողովը: Այս տարի գիտական միջոցառման կազմակերպիչների շարքում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Իսկ գիտաժողովին մասնակցում են հանրապետության կրթական ու գիտական մի շարք հաստատություններ: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/gitajoghov-3.jpg" alt=""/>

20/11/2009

Ավելին

Կստեղծվի անվտանգային-պաշտպանական տերմինների բառարան

<img height="167" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/bararan-1.jpg"/>Ս.թ. նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ անվտանգային-պաշտպանական տերմինների հայերեն–ռուսերեն–անգլերեն բացատրական բառարանի խմբագրական խորհրդի անդրանիկ նիստը: Միջգերատեսչական համագործակցության սկզբունքով կազմված խորհրդում ընդգրկված են անվտանգային-պաշտպանական քաղաքագիտության, հայերենի, ռուսերենի և անգլերենի առաջատար մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ նախագահին առընթեր ռազմական գլխավոր տեսչությունից, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից, ԵՊՀ-ից, Հանրային ռադիոյից, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից:

19/11/2009

Ավելին

Շնորհանդես ՀՀ պաշտպանության նախարարությունում

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/demoyan-1.jpg" alt=""/>

17/11/2009

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Հանս Յոխեն Շմիդտին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու և Գերմանիայում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ` Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նոր կառավարության և նոր դեսպանի գործունեության ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/GDH-despan-17.11-c.jpg" alt=""/>

17/11/2009

Ավելին

Հայ բուժծառայողը հայրենիքի և իր գործի նվիրյալն է

Նոյեմբերի 17-ին ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայողներ, հյուրեր: Ողջունելով և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորելով բուժծառայողի դերը զինված ուժերում, նշեց, որ արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել բուժծառայողների դերը, և բազմաթիվ քաղաքացիական բժիշկների հենց պատերազմի դաշտում ստացան բուժծառայողի իրենց առաջին մկրտությունը, նաև հայ բուժծառայողի սխրանքի ու հերոսության շնորհիվ է կերտվել մեր հաղթանակը: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/buj-3.jpg" alt=""/>

17/11/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. նոյեմբերի 17-ին` ժամը 12.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16/11/2009

Ավելին

Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում

<img height="166" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/Belarus-2009-11-12-a.jpg"/>Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պաշտոնական պատվիրակությանը, որը գլխավորում էր անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ Ս. Զասը: Հանդիպման ընթացքում Ա. Միրզաբեկյանը հյուրերին ծանոթացրեց ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին և զինված ուժերում ընթացող բարեփոխումներին:

11/11/2009

Ավելին

ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 10-ին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 57-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի մասնակիցները քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում բազմապլանային գործընկերային համագործակցության, տարածաշրջանային անվտանգության եւ ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների հետագա ինտեգրացման անհրաժեշտության հարցերը:

11/11/2009

Ավելին