Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրենին
24 May, 2010 00:00Ս.թ. մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ալեքսի Գովչյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել սփյուռքահայ կազմակերպությունների գործունեությունը:
Ալեքսի Գովչյանը հավաստիացրել է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Սփյուռքի հայկական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում` նշելով, որ այսուհետ Եվրոպայի հայկական կազմակերպությունները ավելի ակտիվ աջակցություն կցուցաբերեն ՀՀ պաշտպանական խնդիրների լուծմանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն