The Recurrent Manifestation of Self-Deception in Azerbaijan

The head of the press service of the Ministry of Defence of Azerbaijan has recently come up with a number of announcements, where he has disseminated the recurrent lie about the RA population, the AF recruitment and about frontier incidents. The information, that Armenia has lack of human resource and is unable to raise certain sub-units, is very far from being true. In this regard the RA Ministry of Defence announces – the autumn roll-call advances according to the schedule and about 70% of the troop recruitment has already been realized.

11/12/2009

Ավելին

Ինքնախաբեության հերթական դրսևորումը Ադրբեջանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ արդեն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման և սահմանային միջադեպերի մասին: Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս և չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. աշնանային զորակոչն ընթանում է ըստ ժամանակացույցի և արդեն ավելի քան 70 տոկոսով իրականացվել է զորքերի համալրումը:

11/12/2009

Ավելին

ACADEMIC COMMITTEE ON DEFENSE OF DOCTORAL THESES IS LAUNCHED AT THE INSTITUE FOR NATIONAL STRATEGIC STUDIES, MOD, REPUBLIC OF ARMENIA

On December 10, 2009 the session of the newly-established Academic Committee of the Supreme Certifying Commission, Republic of Armenia, conferring Academic Degrees in “Political Institutions and Processes” and “International Relations” specializations, took place at the Institute for National Strategic Studies (INSS). The public defense of “The Conflict Communications and Central Issues of Information Security” Doctoral Thesis presented for the Doctoral Academic Degree in Political Sciences in “Political Institutions and Processes” specialization by Arthur Atanesyan, Fulbright Scholar, Head of the Chair of Applied Sociology, Yerevan State University, Candidate of Political Sciences, was on the session’s agenda. The Members of the Academic Committee are Major General Hayk Kotanjian (Chairman), Doctor of Political Sciences (RF), Counterterrorism Fellow (USA); Arman Kirakosyan, Doctor of Historical Sciences, Deputy Minister of Foreign Affairs, Republic of Armenia; Aram Simonyan, Doctor of Historical Sciences, Rector of Yerevan State University; Nikolay Hovhannisyan, Doctor of Historical Sciences, Founder of the Arabic Studies in Armenia, President of the Armenian Atlantic Association; Mariam Margaryan (Deputy Chairman), Doctor of Political Sciences, Head of the Chair of Public Administration and Political Analysis of the Public Administration Academy, Republic of Armenia, and other distinguished experts in Political Science and History. <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/arhi-2009-12-11-c.jpg" alt=""/>

10/12/2009

Ավելին

ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ՈՒՄ

2009թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ԱՌՀԻ) տեղի ունեցավ ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող նորաստեղծ մասնագիտական խորհրդի նիստը, որի օրակարգում էր ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, Ֆուլբրայթ ակադեմիական ծրագրի շրջանավարտ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթանեսյանի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված «Կոնֆլիկտային հաղորդակցությունները և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/arhi-2009-12-11-c.jpg" alt=""/>

10/12/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Դեկտեմբերի 10-ին` ժամը 14.00-ին, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» ու «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի ներկայացրած «Կոնֆլիկտային հաղորդակցությունները և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին` ժամը 14.00-ին հրավիրվում են ՀՀ ՊՆ ԱՌՀԻ: Հասցեն՝ Կ. Ուլնեցու 56/6, հեռ.՝ 28-73-21: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

09/12/2009

Ավելին

The RA Minister of Defence Receives the Ambassador of the United Kingdom of Great Britain and Northern Ireland to the Republic of Armenia

On the 8th of December, 2009 the Minister of Defence Seyran Ohanyan received the ambassador of the United Kingdom of Great Britain and Northern Ireland to Armenia Charles Lonsdale and the military attaché of the embassy, Lieutenant-Colonel Nick Ridaut. During the meeting they discussed matters of mutual interest, particularly the course and perspectives of defence strategic review. It was stated that the British assistance in this process embodies one of the most important programs of the Armenian-British bilateral military relations, and that the British side will do its best for continuing the program. Praising the RA participation in the International Forces of Afghanistan, ambassador Lonsdale stated that he highly esteems the Armenia-NATO, Armenia-Great Britain cooperation and that he is ready to assist the deepening of the relations. <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/britain-2009-12-08-a.jpg" alt=""/>

08/12/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին և դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիկ Ռիդաուտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքը և հեռանկարները: Նշվեց, որ բրիտանական աջակցությունն այս գործընթացին հանդիսանում է հայ-բրիտանական երկկողմ ռազմական հարաբերությունների կարևորագույն ծրագրերից մեկը, և բրիտանական կողմը կանի առավելագույնս ծրագիրը շարունակելու ուղղությամբ: Ողջունելով ՀՀ մասնակցությունը Աֆղանստանի միջազգային աջակցման ուժերում` դեսպան Լոնսդեյլը նշեց, որ բարձր է գնահատում Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությունը և իր հերթին պատրաստ է աջակցել հարաբերություններն էլ ավելի խորացնելուն: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/britain-2009-12-08-a.jpg" alt=""/>

08/12/2009

Ավելին

Ս. Օհանյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Դեկտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: <img height="167" width="250" align="left" src="/UserFiles/Image/gyumri-2009-12-06.jpg" alt=""/>Մարզում տեղակայված առանձին զենիթահրթիռային տեխնիկական բազայում նախարարը ծանոթացել է զորամասի խնդիրներին ու պայմաններին, զրուցել զինանձնակազմի հետ, կարևորել զորամասի դերը ԶՈՒ ՀՕՊ համակարգը մարտունակ պահելու գործում:

07/12/2009

Ավելին

Արժանի գնահատանք խիզախ զինվորին

<img height="166" width="250" align="left" src="/UserFiles/Image/khizakh-arark-2009-12-05-b.jpg" alt=""/>Երբեմն ծառայության և հատկապես մարտական հերթապահության ժամանակ զինվորը հայտնվում է այնպիսի արտակարգ իրավիճակում, որ հարկ է լինում արագ կողմնորոշվել, կամք և խիզախություն ցուցաբերել: Թեև Հայկ Հակոբյանը շուրջ 15 օր առաջ ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց մինչ զորացրվելը՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, ականապատված դաշտից դուրս է բերել ականի պայթյունի հետևանքով զոհված իր հրամանատարին: Եվ ահա բարձր գնահատելով նախկին զինծառայողի արարքը` դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայկ Հակոբյանին պարգևատրեց «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով: Ի դեպ, Հայկ Հակոբյանը ցանկություն է հայտնել որպես պայմանագրային զինծառայող համալրել ազգային բանակի շարքերը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

05/12/2009

Ավելին

Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ ՔՎ նոր մասնաշենքում

<img height="166" width="250" align="left" src="/UserFiles/Image/qnnchakan-2009-12-05-b(1).jpg" alt=""/>Դեկտեմբերի 5-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց վերջերս հիմնովին վերանորոգված ՊՆ քննչական վարչության նոր մասնաշենք, ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին: Պատշաճ մակարդակով վերանորոգումը, հարմարավետ աշխատասենյակները քննիչներին ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն կընձեռեն: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին խորհրդանշական նվեր հանձնեց: Այցի շրջանակում պաշտպանության նախարարը եղավ նաև վերանորոգված մարզասրահում, ինչպես նաև հանդիպեց բարձրագույն սպայական զինվորական խորհրդի անձնակազմին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

05/12/2009

Ավելին

Seyran Ohanyan Visits the MoD MP Special Mission Battalion

On the 4th of December, 2009 the RA Minister of Defence Seyran Ohanyan gave a business visit to the MoD MP Special Mission battalion. During the visit Seyran Ohanyan got to know the problems and functions of the battalion, the staffing and the service conditions. He also discussed the issues regarding construction work in the detachment.

04/12/2009

Ավելին

Ս. Օհանյանը եղավ ՊՆ ՌՈ հատուկ նշանակության գումարտակում

ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկեց ՌՈ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ցուցադրված մարտական վարժանքները: Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղավ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակում: Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը ծանոթացավ գումարտակի խնդիրներին ու գործառույթներին, անձնակազմի համալրվածությանը և ծառայողական պայմաններին, ինչպես նաև հրամկազմի հետ քննարկեց զորամասում շինարարական աշխատանքներ իրականացնելուն առնչվող խնդիրներ: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/vostikanutyun-3.jpg" alt=""/>

04/12/2009

Ավելին