Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի հրապարակմանը

«Առավոտ» օրաթերթում 19.11.2009թ. տպագրված «Արաբկիրի զինկոմիսարիատը դեռ զարմացնում է» (հեղինակ` Ռուզան Մինասյան) և 02.12.2009թ. տպագրված «Զորակոչիկին` տարկետում» հրապարակումների առնչությամբ պարզաբանում ենք. Անկողմնակալ լրատվամիջոցի համբավ ունեցող «Առավոտ» օրաթերթը «հասարակության շահերը պաշտպանելու» կարգախոսի ներքո շարունակում է ապատեղեկացնել և մոլորեցնել այդ նույն հասարակությանը: Այսպես` օրաթերթի նոյեմբերի 19-ի համարում տեղ է գտել Ռուզան Մինասյանի «Արաբկիրի զինկոմիսարիատը դեռ զարմացնում է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զինկոմիսարիատը ներկայացվում է որպես մի անհոգի, հակամարդկային հաստատություն, որը պատրաստ է նույնիսկ հիվանդ զինակոչիկին ամեն գնով զինվորական ծառայության ուղարկելու: Խոսքն այս դեպքում վերաբերում է զորակոչիկ Մհեր Մկրտչյանի գործին: Հոդվածի հրապարակումից հետո, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, ՀՀ ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ վարչության ստուգող խմբի անդամները հանդիպել են Արաբկիրի զինկոմ Ա. Ուլիխանյանին, զորակոչիկ Մհեր Մկրտչյանին և նրա հարազատներին, ինչպես նաև ուսումնասիրել են զինակոչիկի անձնական գործը:

04/12/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ, տիկին Սելեսթե Վոլանդերին: Հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/handipum-2009-12-03-c.jpg" alt=""/>

03/12/2009

Ավելին

Հայտարարություն ՀՀ Զինված ուժերում պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության անցնելու մասին

ՀՀ Զինված ուժերում ներդրվել է պայմանագրային հիմունքներով սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են ինչպես դասակի հրամանատարների տեղակալներ, այնպես էլ ջոկի հրամանատարներ: Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է: Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի այն պահեստազորայինները և զինված ուժերում 1.5 տարի ծառայած պարտադիր ժամկետային այն զինծառայողները, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կրթություն, պիտանի են շարային ծառայության համար:

03/12/2009

Ավելին

The Experts’ Group in NATO Military Education Sphere was in the RA MoD National Strategic Research Institute

On the 2nd of December, 2009 in the RA MoD National Strategic Research Institute discussions were held about the issues of “Transforming the RA MoD National Strategic Research Institute into a RA MoD National Defence University through phased development”. Also, matters concerning the perspectives of the National Strategic Research Institute and some other issues were discussed. The members of experts’ group in NATO military education sphere in Armenia – the former dean of the Defence Academy in Canada, Doctor Jim Baret (head of the group), lecturer of the Defence Academy in Canada, Lieutenant-Colonel Andrew McNail, expert of NATO International Secretariat, Lieutenant-Colonel Rene Kung, lecturer of the educational centre for peacekeeping activities located in Sarajevo, Mr. Vetschera and the coordinator of educational matters in NATO International Secretary, Mr. Jan Dandura took part in the discussions.

02/12/2009

Ավելին

ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀՀ ՊՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Ս.թ. դեկտեմբերի 2-ին` Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբի անդամների՝ Կանադայի պաշտպանական ակադեմիայի նախկին դեկան, դոկտոր Ջիմ Բարեթի (խմբի ղեկավար), Կանադայի պաշտ­պանական ակադեմիայի դասախոս, փոխգնդապետ Էնդրյու Մաքնեիլի, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական քարտու­ղարության փորձագետ, փոխգնդապետ Ռենե Կունգի, Սարաևոյում տեղակայված խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոնի դասախոս, պրն. Հայնց Վեցչերայի և ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության՝ կրթական հարցերի համակարգող, պրն. Ժան Դանդուրայնի մասնակցությամբ, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցան «Փուլային զարգացման միջոցով ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխումը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային համալսարանի» խնդրին և ԱՌՀԻ-ի զարգացման հեռանկարին վերաբերող այլ հարցերի քննարկումներ: <img height="185" width="500" align="middle" src="/UserFiles/Image/arhi-2009-12-02-c.jpg" alt=""/>

02/12/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Դեկտեմբերի 2-ից 4-ը այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ Սելեսթա Վոլանդերի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում դեկտեմբերի 3-ին` ժամը 11.00-ին, պատվիրակության անդամները հայ զինծառայողների խաղաղապահ կարողություններին ծանոթանալու նպատակով կմեկնեն ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին` ժամը 10.30-ին, հրավիրվում են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ (Արշակունյաց 2): Մուտքն ազատ է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

02/12/2009

Ավելին

The Official Visit of the Minister of National Devence of Poland to Armenia

On the 27th of November, 2009 by the invitation of the RA Minister of Defence Seyran Ohanyan the delegation headed by the Minister of National Defence of the Republic of Poland Bogdan Klikhi arrived in Armenia for a two-day official visit. An official meeting-ceremony took place at the RA Ministry of Defence after which the Ministers of the two countries had a separate conversation. Then there was a meeting which included the members of the delegations. <img height="185" width="500" align="middle" alt="" src="/UserFiles/Image/lehastan-naxarar-2009-11-28-3.jpg"/>

27/11/2009

Ավելին

Սեյրան Օհանյանը եղավ ՀՕՊ ստորաբաժանումներում

Մարտական հաշվարկները պատրաստ են կատարելու ցանկացած մարտական առաջադրանք: Հենակետերում այս մասին զեկուցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարի` նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում էին հակաօդային պաշտպանության զորքերի դիվիզիոններն ու մարտկոցները: Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացավ մեր երկրի օդային սահմանները հսկող ստորաբաժանումների ծառայությանը, մարտական պատրաստականությանը և սոցիալ-կենցաղային պայմաններին:

27/11/2009

Ավելին

Seyran Ohanyan’s Visit to Anti-Aircraft Defence Sub-units

On the 27th of November, 2009 the Minister of Defence visited anti-aircraft defence divisions and batteries in Gegharkunik marz. Right in spot Seyran Ohanyan got to know the service, battle readiness and the living conditions of the sub-units that guard our air borders. The Minister met with the soldiers in the detachments and had a conversation with them, wondered about the specifics of their service, about their knowledge on their duties and their readiness to fulfill their tasks. Also, the commanders were presented with watches in order to encourage the best.

27/11/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Նոյեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար պարոն Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը: Նոյեմբերի 27-ին` ժամը 18.45-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: Նույն օրը տեղի կունենա Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը:

26/11/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հետ: Դեսպանին ուղեկցում էր ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

24/11/2009

Ավելին

Սեյրան Օհանյանի աշխատանքային այցը

Հայաստանի հյուսիսարևմտյան սահմանագոտում տեղակայված ԶՈՒ հրթիռահրետանային զորամասի անձնակազմը պատրաստ է կատարելու ցանկացած առաջադրանք: Նոյեմբերի 22-ին զորամաս կատարած աշխատանքային այցի ժամանակ այս մասին զեկուցվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Շրջելով զորամասի տարածքում և զորանոցներում` նախարարը տեղում ծանոթացավ զինվորների սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստության, առօրյա ծառայության կազմակերպման ու զորամասի խնդիրներին: <img height="167" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/stugum-1.jpg"/>

23/11/2009

Ավելին