05/05/2010

Ավելին

Հանդիպում ԵՊՀ-ում

Շարունակվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի հանդիպումները հանրակրթական դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների հետ: Մայիսի 5-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: <img align="middle" src="/UserFiles/Image/handipum-eph-2010-05-05-a.jpg" alt=""/>

05/05/2010

Ավելին

Պարգևատրվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների` Հայրենական մեծ պատերազմի վետերանները

Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների վետերաններին «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակ» հուշամեդալով պարգևատրելու հանդիսավոր արարողությանը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/pargevner-veterannerin-2010-05-06.jpg" alt=""/>

05/05/2010

Ավելին

The Armenian Review Group in Moscow

In order to participate in the 9 May military ceremony in Moscow, which will be devoted to the 65th anniversary of the victory in the Great Patriotic War, since 30 April the Armenian review group is in the capital of the Russian Federation. The military unit is in the Moscow Higher Military Command Academy, where all the necessary conditions are provided for fully organizing the living, rest and trainings of the soldiers. In the same place are located the representatives of Belarus and Ukraine. <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/Zorahandes-2010-05-04-a.jpg" alt=""/>

04/05/2010

Ավելին

Հայկական շքերթային շարակազմը Մոսկվայում

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին մասնակցելու նպատակով ապրիլի 30-ից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում է հայկական շքերթային շարասյունը: Ստորաբաժանումը տեղակայված է Մոսկվայի Բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` զինվորականների կենցաղը, հանգիստը և պարապմունքները լիարժեքորեն կազմակերպելու համար: Նույն զինավանում տեղակայված են նաև Բելառուսի և Ուկրանիայի ներկայացուցիչները: Հայաստանից, Բելառուսից, Ուկրանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Ամերիկայից ժամանած զորախմբերն արդեն սկսել են նախապատրաստական պարապմունքները` ինչպես տեղում, այնպես էլ առավել հարմարեցված շարահրապարակներում: Զորախմբերի համատեղ հերթական փորձը տեղի է ունեցել զորահանդեսի անցկացման վայրում: ՀՀ ԶՈւ շարասյունը հանդիսավոր քայլերթով անցել է Կարմիր հրապարակով: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/Zorahandes-2010-05-04-a.jpg" alt=""/>

04/05/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում տպագրված տեղեկությունը, թե ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վ. Ավետիսյանը նշանակվելու է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնում, չի համապատասխանում իրականությանը: Իրականության չի համապատասխանում նաև «Հրապարակ» օրաթերթի մայիսի 4-ի համարում տպագրված տեղեկատվությունը` թե իբր ԶՈւ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողներին չի հատկացվում բավարար քանակի սննդամթերք: Հղումներ անելով ինչ-որ սեփական աղբյուրների և տեղեկությունների` հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել կեղծ, չճտված տեղեկություններ: Խորհուրդ ենք տալիս այդ լրատվամիջոցներին ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը և չտարածել բացահայտ սուտ և չստուգված լուրեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

04/05/2010

Ավելին

03/05/2010

Ավելին

Ռազմահայրենասիրական միջոցառում միջնակարգ դպրոցում

Մայիսի 3-ին ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված տոնակատարությունների շրջանակում կազմակերպված «Ամուր ոգի եւ միշտ պատրաստ» խորագիրը կրող ռազմահայրենասիրական միջոցառումը, որին ներկա էին դպրոցի շրջանավարտ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ հյուրեր: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/dprots-2010-05-03-a.jpg" alt=""/>

03/05/2010

Ավելին

03/05/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

Օրերս ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել արտառոց միջադեպ: Ապրիլի 28-ին, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ 60925 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խոսրով Յուրիի Շադյանը` ինքնախեղման նպատակով իրեն հասցված վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Որոշ լրատվամիջոցներ նշված դեպքը փորձում են կապել ՀՀ պաշտպանության նախարարի անվան հետ, ինչը կանխամտածված հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

03/05/2010

Ավելին

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման, ս. թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ կայացել է զինված ուժերի շինարարությանը վերաբերվող խորհրդակցություն, ուր պետության նախագահը, բնականաբար, բանակի հրամանատարությունից պահանջել է պատրաստ լինել ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանը: Այնուհետև պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը զեկուցել է 2009 թվականին բանակում և հատկապես սպառազինության նորացման ասպարեզում կատարված աշխատանքների մասին, մանրամասն թվարկելով, թե անցած տարվա ընթացքում շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ինչպիսի՞ սպառազինություն է ձեռք բերել Ադրբեջանի բանակը:

30/04/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնակատարությունների շրջանակում մայիսի 3-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի միջնակարգ դպրոցում տեղի կունենա «Ամուր ոգի և միշտ պատրաստ» ռազմահայրենասիրական միջոցառումը, որին կմասնակցի ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի մայիսի 3-ին` ժամը 11.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

30/04/2010

Ավելին