25/08/2010

Ավելին

25/08/2010

Ավելին

Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի այցը Հայաստան

Օգոստոսի 23-25-ը աշխատանքային այցով Հայաստան էր գտնվում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը: <img width="250" height="167" alt="" src="/UserFiles/Image/2010-08-25-d.jpg"/><img width="250" height="167" src="/UserFiles/Image/2010-08-25-a.jpg" alt=""/> Պատվիրակության անդամներին օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, իրականացվող բարեփոխումները, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:

25/08/2010

Ավելին

Հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքներ Երևանում

Oգոստոսի 24-ին Երևանում մեկնարկեցին հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքները: Վարժանքների հիմնական խնդիրն է բացազատել և կիրառել ԱՄՆ կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրված Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը:

25/08/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Օգոստոսի 25-ին` ժամը 18.00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը կայցելի Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ծաղկաձոր տեղափոխող ավտոբուսը կմեկնի օգոստոսի 25-ին` ժամը 16.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

24/08/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

«Առավոտ» օրաթերթի 2010թ. օգոստոսի 21-ի համարում տպագրված «Գնդակահարել է համագյուղացուն» վերնագրով տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը.

24/08/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Օգոստոսի 23-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆ. Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հետ: Օգոստոսի 24-ին` ժամը 12.30-ին, Ֆ. Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին: Պսակադրման արարողությունից հետո նախատեսված է գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

23/08/2010

Ավելին

The Armenian Peacekeepers are Back in Armenia

On the 19th of August in the Yerevan “Zvartnots” airport landed the military-transporter airplane of the German Air Forces. In this airplane arriving from the German city of Köln returned the first contingent of the Armenian peacekeepers accomplishing a mission among the ISAF Afghanistan. Since January, 2010, under the German Command, the Armenian peacekeepers have been assuring the security of the airfield of the Afghani city of Kunduz. Today the second contingent of the Armenian peacekeepers is in Afghanistan. RA MoD Department of Information and Public Affairs

20/08/2010

Ավելին

20/08/2010

Ավելին

Հայ խաղաղապահները վերադարձան Հայաստան

Օգոստոսի 19-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց գերմանական օդուժի ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Գերմանիայի Քյոլն քաղաքից ժամանած օդանավով հայրենիք վերադարձավ Աղֆանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների զորախմբի առաջին հերթափոխը: 2010թ. հունվար ամսից հայ խաղաղապահները Գերմանիայի հրամանատարության ներքո ապահովում են Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Ներկայումս Աֆղանստանում է գտնվում հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

20/08/2010

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

«Ժամանակ» օրաթերթի 2010թ. օգոստոսի 18-ի 131-րդ համարում տպագրված «Զինվորներին դիրքերից դուրս են տարել պատժելու» վերնագրով հրապարակման հեղինակ Է. Մարտիրոսյանը, անդրադառնալով 28.07.2010թ. մարտական դիրքերից մեկում զինծառայողների սպանության դեպքին, ընդգծել է, թե «քննչական աղբյուրներից» իրենց հասած տեղեկության համաձայն «դեպքի վայրն ամենևին էլ «բլինդաժն» ու նրա մերձակա հատվածը չէ, և որ դեպքը տեղի է ունեցել ընդհանրապես դիրքերից դուրս»: Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը. Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարվել է դեպքի վայրի մանրակրկիտ զննություն, լուսանկարահանում և տեսանկարահանում, կատարվել են բազմաթիվ այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնք թույլ են տալիս պաշտոնապես հայտարարելու, որ դեպքը տեղի է ունեցել զինծառայողների դիակների հայտնաբերման վայրում՝ մարտական հենակետում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

19/08/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Օգոստոսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Վահրավար բնակավայրի պաշտպանական դիրքերը: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17/08/2010

Ավելին