Համագործակցության հուշագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև

16 July, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, «Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի» ու «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամի» միջև հուլիսի 16-ին ստորագրվել են համագործակցության հուշագրեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում:

Ստորագրված հուշագրերով նախատեսված միջոցառումների շրջանակներում կազմակերպվելու են ուսանողների այցելություններ նախարարության ստորաբաժանումներ, ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցել նախարարության կազմակերպած միջոցառումներին, հանդիպումներին, կլոր սեղաններին, քննարկումներին, դասախոսություններին: Դրանք կնպաստեն նաև ուսանողների տեսական և գործնական գիտելիքների զարգացմանը, մասնագիտական հմտությունների խորացմանը, նպաստելով նաև պաշտպանական գերատեսչության աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար: