ՀՀ ՊՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը ստեղծվել է ՀՀ կառավարության 25.12.2008թ. N1554-Ն որոշմամբ: Դեպարտամենտը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս առանձնացված ստորաբաժանում։

Դեպարտամենտի գործունեության մասին

ՀՀ  ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի խնդիրներն ու գործառույթները

ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) ստեղծվել է ՀՀ կառավարության 25.12.2008թ. N1554-Ն որոշմամբ: Դեպարտամենտը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս առաձնացված ստորաբաժանում, որն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, նախարարության գնումների գործընթացի, ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպման ու վերահսկողության  գործառույթներ` հանդես գալով  Հայաստանի Հանրապետության անունից:

Դեպարտամենտի լիազորությունները սահմանվում են օրենքով, ՀՀ նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով:

Դեպարտամենտը ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

Դեպարտամենտը գործում է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ներկայացված և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրությամբ:

Դեպարտամենտը իրավունք ունի ՀՀ անունից  ձեռք բերելու և իրականացնելու գույքային և   անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

Դեպարտամենտի գործառույթներից են`

  1. օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրության և գնումների կազմակերպումը,
  2. սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակմանը մասնակցելը,
  3. նախարարության նյութատեխնիկական ապահովման տարեկան գնման  պլանի մշակման աշխատանքներին մասնակցելը,
  4. ռազմական տեխնիկայի և սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակ­ման կազմակերպումը և ապահովումը  և այլն:

Դեպարտամենտի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը: Դեպարտամենտի անմիջական ղեկավարումն իրականացնում է Դեպարտամենտի պետը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ պաշտպանության նախարարը:

Դեպարտամենտի գործող կառուցվածքն է`

  • Վարչական ապարատ
  • Տեխնիկական ապահովման վարչություն
  • Թիկունքային ապահովման վարչություն
  • Գնումների փաստաթղթերի ձևակերպման վար­չու­­թյուն.
  • Ֆինանսական վարչություն:

Դեպարտամենտի  հիմնական գործառույթն է զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների գնումների կազմակերպումը, ռազմական տեխնիկայի և սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակ­ման կազմա­կեր­պումը և ապահովումը, որի իրականացման համար առաջնորդվում է  «Գնումների մասին»  ՀՀ  օրենքով  և գնումների գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներով: