Главное управление материально-технического обеспечения МО РА
О деятельности Департамента
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի խնդիրներն ու գործառույթները
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) ստեղծվել է ՀՀ կառավարության 25.12.2008թ. N1554-Ն որոշմամբ: Դեպարտամենտը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս առաձնացված ստորաբաժանում, որն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, նախարարության գնումների գործընթացի, ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպման ու վերահսկողության գործառույթներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Դեպարտամենտի լիազորությունները սահմանվում են օրենքով, ՀՀ նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով:
Դեպարտամենտը ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
Դեպարտամենտը գործում է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ներկայացված և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրությամբ:
Դեպարտամենտը իրավունք ունի ՀՀ անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
Դեպարտամենտի գործառույթներից են`
- օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրության և գնումների կազմակերպումը,
- սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակմանը մասնակցելը,
- նախարարության նյութատեխնիկական ապահովման տարեկան գնման պլանի մշակման աշխատանքներին մասնակցելը,
- ռազմական տեխնիկայի և սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակման կազմակերպումը և ապահովումը և այլն:
Դեպարտամենտի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը: Դեպարտամենտի անմիջական ղեկավարումն իրականացնում է Դեպարտամենտի պետը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ պաշտպանության նախարարը:
Դեպարտամենտի գործող կառուցվածքն է`
- Վարչական ապարատ
- Տեխնիկական ապահովման վարչություն
- Թիկունքային ապահովման վարչություն
- Գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչություն.
- Ֆինանսական վարչություն:
Դեպարտամենտի հիմնական գործառույթն է զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների գնումների կազմակերպումը, ռազմական տեխնիկայի և սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակման կազմակերպումը և ապահովումը, որի իրականացման համար առաջնորդվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով և գնումների գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներով:
Структура ДМТО МО РА
Текущие Программы
Идеология государственной программы «Честь имею» - связать вузовскую отсрочку с будущей офицерской службой...
Еще