Խաղաղապահ առաքելություններ

ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր և ամեն տարի շուրջ 70 հայ խաղաղապահներ իրենց առաքելությունն են իրականցնում Կոսովոյում:

2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահներ: Ներկայումս Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում 120 հայ խաղաղապահներ (Քաբուլ, Մազարի Շարիֆ):

Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014թ. դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:

Պետություն Աֆղանստան Կոսովո Լիբանան
Տեղակայման վայր

Մազար-Է-Շարիֆ քաղաքի ռազմական հենակետում  «Մայք Սփենս» ռազմակայան:

Քաբուլի գերմանական զինավան:
Պրիշտինա քաղաքի «Սլատինա» ռազմաբազա:

Արևմտյանհատվածիշտաբիհամալիր՝ ՄԱԿ-ի բազա 2-3 Շամա:

Իթալբաթհամալիր՝ ՄԱԿ-ի բազա 1-26 ալ-Մանսուրի:
Հրամանատարություն

ՆԱՏՕ «Վճռական աջակցություն» (ԳԴՀ):

ՆԱՏՕ (ԱՄՆ):

ՅՈՒՆԻՖԻԼ (Իտալիայի Հանրապետություն):

Խնդիրներ

Մազար-է-Շարիֆ՝ առաջին հենակետի և օդանավակայանի պահպանում և պաշտպանություն, թռիչքների և թռիչքուղու անվտանգության ապահովում, պարեկային ծառայություն, անցակետի հսկողություն:

Քաբուլ՝ գերմանական զինավանի անվտանգության ապահովում:

արագ արձագանքման ուժեր, շարասյան ուղեկցում, շրջիկ պարեկություն:

զինավանի անվտանգության ապահովում, անցակետերի հսկողություն: