Հուշակոթող՝ նվիրված արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին

Ս.թ. մայիսի 22-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց մայրաքաղաքի Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի բակում արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակի համար կանգնեցված հուշակոթող-ցայտաղբյուրի բացման արարողությանը: <img align="left" alt="" src="/UserFiles/Image/nkar-22-05.jpg"/>

22/05/2009

Ավելին

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները` դեսպանների մակարդակով: Նիստից առաջ կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքի վերաբերյալ և նախանշեցին հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: <img height="203" width="542" align="left" src="/UserFiles/Image/nato-1(2).jpg" alt=""/>

21/05/2009

Ավելին

Май – месяц наших героических побед

<img height="167" width="250" align="left" src="/UserFiles/Image/final-3.jpg" alt=""/>В новейшей армянской истории месяц май, по некой непостижимой закономерности, выделяется чередой героических побед. Как отметил президент РА Серж Саргсян, «гордые и отважные сыны армянского народа в рядах Советской армии, войсках союзников, в партизанских отрядах и в рядах движения Сопротивления проявили исключительные примеры героизма и патриотизма. День Победы был заново осмыслен 9 мая 1992 года после освобождения Шуши, где в такие же майские дни в окопах закладывалась история новых армянских подвигов. В навязанной нам войне мы доказали, что готовы с оружием в руках защищать свободу и независимость нашей Родины, право нашего народа на мирную жизнь. В основе наших нынешних побед лежит победа наших дедов». Сегодня мы публикуем эксклюзивное интервью, которое дал газете «Ноев Ковчег» начальник Главного штаба Вооруженных сил Республики Армения генерал-полковник Юрий Хачатуров.

21/05/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, Խորհրդային միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի գրանիտե պատվանդանի վրա բրոնզե կիսանդրու` գիպսե, 0.5 մ բարձրությամբ աշխատանքային մակետ, Երևանի Ավան համայնքի Հ. Բաբաջանյան փողոցի վրա գտնվող ՙԲեյսիկ հաուս՚ առևտրի կենտրոնին հարակից կանաչապատ տարածքում հուշարձանի տեղադրման էսքիզային գծապատկեր և հուշարձանի կառուցման գնային առաջարկ ստանալու նպատակով հայտարարում է մրցույթ:

20/05/2009

Ավելին

Ցավակցում ենք

<img height="200" width="200" align="left" alt="" src="/UserFiles/Image/morikyan.jpg"/>ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմը ցավակցում է գործընկերոջ` լրագրող Այդին Մորիկյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին, նրա անժամանակ կորստի առիթով:

20/05/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ.մայիսի 23-ին, ժամը 09.00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` ներկա լինելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը:

20/05/2009

Ավելին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

<img height="188" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/nato-1(1).jpg"/>Ս.թ. մայիսի 20-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ՆԱՏՕ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Բրյուսել կմեկնի ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը:

19/05/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի շրջայցը

<img height="188" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/shrjayts-2.jpg"/>Ս.թ. մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի և բարձրաստիճան մի խումբ սպաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման ստորաբաժանումներում և մարտական դիրքերում:

18/05/2009

Ավելին

«Անվտանգություն և համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում և նրա շուրջը» խորագրով միջազգային համաժողով

Մայիսի 15-16-ը Ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ Երևանում անցկացվում է «Անվտանգություն և համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում և նրա շուրջը» խորագրով միջազգային համաժողով:

15/05/2009

Ավելին

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը «Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում և դրա շուրջ» խորագրով միջազգային համաժողովին

Հարգարժան դեսպաններ, հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Նախ ցանկանում եմ ողջունել ձեզ և միանալ այս միջոցառման կայացման առիթով արտահայտված գոհունակության խոսքերին: Այսօրվա համաժողովն անկասկած, մեծ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների համար: Լիահույս եմ, որ այն իր ներդրումը կունենա Կովկասյան տարածաշրջանում նաև պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության նոր գաղափարների ձևավորման գործում և նախադրյալներ կստեղծի փոխվստահության զարգացման նոր մոտեցումների ու ծրագրերի մշակման համար: Վերջին շրջանում նկատելի է Հարավային Կովկասի խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրության ավելացում, ինչը փաստվում է այն հանգամաքով, որ այսօր, Երևանում, բարձր մակարդակի այս միջոցառմանը զուգահեռ անց է կացվում նաև փորձագիտական մակարդակի միջազգային սեմինար` նվիրված Հարավային Կովկասի անվտանգության վերագնահատմանը: <img height="203" width="542" align="left" alt="" src="/UserFiles/Image/qnnarkum-1.jpg"/>

15/05/2009

Ավելին

Պաշտպանության նախարարի հանդիպումը Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլի հետ

<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/Fall.jpg" alt=""/>Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլին: Ընդգծելով երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակը՝ զրուցակիցներն անդրադարձան պաշտպանական բնագավառում փոխգործակցությանը:

14/05/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

<img height="188" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/Kapinos.jpg"/>Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը՝ դրական համարեց ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանի հասարակական կազմակերպությունների հովանավորումը զորակոչի դիտարկումների անցկացման գործում, քանի որ դրանց արդյունքում մշակվող զեկույցները կարող են օժանդակել հայտնաբերված թերությունների վերացմանը: Նշվեց, որ գործում է «թեժ գիծ»՝ դիտարկմանը օպերատիվ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:

14/05/2009

Ավելին