Крест освящения воды на границе
В день Святого рождества во время церемонии Освящения воды в Первопрестольном Святом Эчмиадзине крестным отцом креста в этом году был министр обороны Сейран Оганян. И, как дал обет министр обороны, кроме его маленького очага, крест должен находиться также в его “большом доме” - в национальной армии. 17 января мероприятие под названием “Дорога креста” началось с Министерства обороны. В сопровождении духовного предводителя Вооруженных сил епископа Вртанеса Абраамяна, Сейран Оганян доставил крест Освящения воды на северо-восточную приграничную зону. <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/jrorhyats-2010-01-18.jpg" alt=""/>
19/01/2010
ԱվելինՋրօրհնյաց խաչը սահմանում
Սուրբ ծննդյան օրը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողության խաչի այս տարվա կնքահայրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Եվ ինչպես ուխտել էր պաշտպանության նախարարը, բացի իր փոքրիկ օջախից, խաչը պետք է գտնվեր նաև իր «մեծ տանը»` ազգային բանակում: Հունվարի 17-ին «Խաչի ճանապարհ» խորագրով միջոցառումը մեկնարկել է Պաշտպանության նախարարությունից: ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը Ջրօրհնյաց խաչը հասցրել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/jrorhyats-2010-01-18.jpg" alt=""/>
18/01/2010
ԱվելինՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ի պատասխան «Չորրոդ իշխանություն» թերթի 2010թ. հունվարի 14-ի (թիվ 38) Թագուհի Թովմասյանի «Ավազակապետության կանոններով» հրապարակման ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.
15/01/2010
ԱվելինԸնդունելություն ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպանի նստավայրում
Հունվարի 14-ին ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների համար իր նստավայրում կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա է եղել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Իր ելույթում դեսպանը ողջունել և շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին` անվտանգության ոլորտում կյանքի կոչված խաղաղարար գործընթացին մասնակցելու պատրաստակամության համար և մասնավորապես նշել. «Անվտանգության քաղաքականության ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը վերջին տարիներին շոշափելիորեն զարգացել է։ Հիշատակման են արժանի հայ զինվորականների մասնակցությունը Գերմանիայում կրթական և վերապատրաստական դասընթացներին, նաև՝ տեղում իրականացվող խորհրդատվությունը՝ հայկական կրթական պահանջմունքներին համապատասխան։ Հայաստանը, գտնվելով աշխարհառազմավարական առումով շարունակաբար կարևորվող և, ցավոք, շարունակ լարված տարածաշրջանում, անհրաժեշտ է համարում կառուցողական հարաբերություններն ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ, և հնարավորության սահմաններում իր մասնակցությունն է բերում անվտանգության քաղաքականության առումով կարևոր խաղաղապահ առաքելություններին։ <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/germaniayi-despan-ugherdz.jpg" alt=""/>
15/01/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Հունվարի 13-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով ռազմական ոլորտի երկկողմ փոխհարաբերություններին՝ Անատոլի Սերդյուկովն ընդգծել է, որ «ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ»: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
13/01/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այցի շրջանակներում նախատեսվում են նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց հետ, որոնց հետ կքննարկվեն հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
13/01/2010
Ավելին11/01/2010
Ավելին11/01/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Հունվարի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում գրանցվել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածի խախտման միջադեպ: ՀՀ քաղաքացի Եղիշե Պետրոսի Գևորգյանը (ծնվ. 1958թ.), կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ (7, 6 և 3 տարեկան) «Երազ» մակնիշի ավտոմեքենայով, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, ճեղքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված արգելափակոցները, և հատելով սահմանը, ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո` անցել Նախիջևանի տարածք: Հայ սահմանապահների կողմից ոչնչացման կրակ չի բացվել` ելնելով ավտոմեքենայում երեք անչափահաս երեխաների գտնվելու հանգամանքից: Եղիշե Պետրոսի Գևորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է կողոպուտի, ավտոմեքենաների գողության և այլ հանցանքների համար: Դեպքի մասին տեղեկացվել են միջազգային համապատասխան հումանիտար կազմակերպությունները: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, դեպքի մանրամասները ճշտվում են: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
11/01/2010
ԱվելինСообщение для прессы
10 января с.г. в районе 19 часов зарегистрировано нарушение армяно-азербайджанской границы на участке Ерасх-Нахичевань. Гражданин РА Егише Петросович Геворкян (1958г. рожд.) с женой и тремя несовершеннолетними детьми (7, 6 и 3 лет) на автомашине марки “Ераз”, не подчиняясь предупредительным приказам армянских пограничников, прорвав заграждения армяно-азербайджанской границы и, пересекая границу под автоматическую очередь с азербайджанской стороны, перешел на территорию Нахичевана. Со стороны армянских пограничников не был открыт огонь на поражение, исходя из обстоятельства наличия в автомашине троих несовершеннолетних детей. Егише Петросович Геворкян прежде восемь раз был осужден за разбой, кражу автомашин и другие преступления. О происходящем были проинформированы соответствующие международные гуманитарные организации. Возбуждено уголовное дело, ведется следствие, уточняются подробности. Управление Информации и связей с общественностью МО РА
11/01/2010
ԱվելինСообщение для прессы
28 декабря 2009г. на армяно-азербайджанской линии соприкосновения зарегистрирована очередная попытка нарушения границы. В районе 9 часов утра при попытке нарушения границы Тавушской области Республики Армения был задержан Эльдар Гейдар оглы Тагиев, 1963 года рождения, житель села Алибейлы, Товузского района Азербайджанской Республики. Об инциденте были проинформированы международные организации. Возбуждено уголовное дело, уточняются подробности. Управление Информации и связей с общественностью МО РА
11/01/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
2009թ. դեկտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանը խախտելու հերթական փորձը: Ժամը 9:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Էլդար Հեյդար օղլի Թաղիևը: Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Հարուցվել է քրեական գործ, ճշտվում են դեպքի մանրամասները: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
11/01/2010
Ավելին
Հայերեն
English
Русский