Военно-спортивный лицей имени Монте Мелконяна.
Հայաստանի անկախացման առաջին տարիներն ուղեկցվեցին Արցախյան ազատամարտով: Որքան էլ շոշափելի էին պատերազմի ժամանակ ունեցած ռազմական հաջողությունները, այնուամենայնիվ, հստակ էր, որ այդուհետև Հայաստանի և Արցախի անկախությունն ու սահմանները պետք է պաշտպանվեին սեփական ուժերով, որի համար առաջին հերթին պետք էր կանոնավոր բանակ ունենալ: Ազգային բանակ ունենալն անխուսափելի անհրաժեշտություն էր, սակայն այն կայացնելու համար անհրաժեշտ էր հմուտ, փորձառու և մասնագիտացված զինվորականների կայուն հերթափոխ...
Ուսումնական գործընթաց
2017թ. սեպտեմբերից Դիլիջան տեղափոխված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ակադեմիական ուսումնառության համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով:
Ընդունելության կարգը
Սույնով սահմանվում է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի (այսուհետ՝ վարժարան) ընդունելության կարգը: Վարժարանի ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Վարժարանի ընդունելությունը կազմակերպում է վարժարանի պետը: Վարժարանի ընդունելության գործընթացը վերահսկվում է վարժարանի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Обратная связь
Адрес: | РА, г. Дилижан, Парз лич 5, 24/1, 26/1 |
Телефон: | +37460713000 |
Эл. адрес: | g.sargsyan@mil.am |