Կլոր սեղան-քննարկում ԶՈՒ համալրման գործընթացի խնդիրների շուրջ

<img alt="" src="/UserFiles/Image/klor_sexan_1.jpg" align="left"/>Ս.թ. մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում` նվիրված ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացին: Կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քննարկվեցին զորակոչի անցկացման բարելավման և զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման աշխատանքների հետ կապված խնդիրներ:

07/05/2009

Ավելին

Պաշտպանության նախարարի հանդիպումը ուսանողների հետ

<img height="188" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/forum1.jpg"/>Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Հայաստանի ուսանողական ֆորում» հասարակական կազմակերպության պատվիրակների հետ:

06/05/2009

Ավելին

Գիտաժողով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

<img height="167" width="250" align="left" src="/UserFiles/Image/gitajoghov-1.jpg" alt=""/>Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ ինստիտուտում կազմակերպված կուրսանտական 7-րդ գիտաժողովի բացման արարողությանը: Գիտաժողովի բացման արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, հանրապետության ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ, ռազմական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, կուրսանտներ:

05/05/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. մայիսի 6-ին, ժամը 15.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՙՀայաստանի ուսանողական ֆորում՚ հասարակական կազմակերպության պատվիրակների հետ:

05/05/2009

Ավելին

Сообщение для прессы

Министерство обороны Республики Армения сообщает, что, исходя из сложившихся ситуации, представители вооруженных сил Республики Армения не будут участвовать в военных учениях НАТО «Совместный лук/Совместный копьеносец 2009» («Cooperative Longbow/Lancer-2009») на территории Грузии.

05/05/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ. մայիսի 7-ին, ժամը 15.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանցկացվի կլոր սեղան-քննարկում` նվիրված զորակոչի անցկացման բարելավման և զինված ուժերի համալրման աշխատանքների կատարելագործման խնդիրներին: Կլոր սեղան-քննարկմանը կմասնակցեն ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

05/05/2009

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ստեղծված հանգամանքներից ելնելով` ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ/ԳՀԽ «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր-2009» զորավարժություններին:

05/05/2009

Ավելին

Անցկացվեց հերթական դիտարկումը

Ս.թ. ապրիլի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի սահմանահատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում իրականացվեց սահմանագծի հերթական դիտարկումը, որն ադրբեջանական կողմի պատճառով իրականացվեց ոչ ամբողջական ծավալով:

30/04/2009

Ավելին

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն

<img height="139" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/nato-1.jpg"/>Ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությանը:

28/04/2009

Ավելին

Կապի նոր համակարգ զինված ուժերում

<img height="190" width="250" align="left" src="/UserFiles/Image/nkar-2009-04-28-a.jpg" alt=""/>Ս. թ. ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նախարարության ղեկավար կազմի և զորամիավորումների հրամանատարների հետ խորհրդակցություն անցկացնելու համար առաջին անգամ կիրառվել է տեսահեռախոսային կոնֆերանս-կապը:

28/04/2009

Ավելին

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ

<img height="188" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/zorakoch-1.jpg"/>Ս.թ ապրիլի 25-ին պաշտպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին ու առաջադրվեցին խնդիրներ, որոնք առնչվում էին 2009թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպմանը անցկացմանը:

25/04/2009

Ավելին

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր

<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/yeghern-3.jpg" alt=""/>Ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով անմար կրակին՝ մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Հոծ բազմության շարքերում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը և զինծառայողներ:

24/04/2009

Ավելին