ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հերթական նիստը

2 Февраля, 2010 00:00
Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ՀԽ նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին մանրամասներ ներկայացրեց 2009թ. օգոստոսի 1-ից մինչև 2010թ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում խորհրդի անդամների կատարած աշխատանքների վերաբերյալ:

Հաշվետու ժամանակահատվածում շրջայցեր են կատարվել բանակային զորամիավորումներ ու առաջնային գիծ, կազմակերպվել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, իրականացվել են խորհրդի գործառույթներից բխող այլ աշխատանքներ: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվեց նաև հասարակական խորհրդի 2010 թվականի աշխատանքային պլանը: Ողջունելով խորհրդի գործունեությունն ու կատարած աշխատանքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախանշեց խորհրդի հետագա աշխատանքների ուղղությունները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться