ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

3 Февраля, 2010 00:00
Ս.թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ:

Հանդիպման ընթացքում Սեյեդ Ալի Սաղայիանը Սեյրան Օհանյանին հանձնեց Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու` ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի պաշտոնական հրավերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться