ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ, Հանրապետությունում ս.թ. մայիսի 11-ից սկսված է ՀՀ զինված ուժերի 2009թ. գարնանային զորակոչը: ՀՀ իշխանությունների, ՀՀ պաշտպանության և ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ զորակոչը կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար, ամեն ինչ արվել է, որ մեր զինված ուժերը համալրվեն հոգով ու մարմնով առողջ երիտասարդներով:

14/05/2009

Ավելին

Տարածաշրջանային անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողով

<img height="167" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/conferance-1.jpg"/>ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Լիոնի անվտանգային միջավայրի և պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 14-ին «Կոնգրես» հյուրանոցում իր աշխատանքները սկսեց «Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի վերագնահատում. Տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» միջազգային կոնֆերանսը: Այն նվիրված է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև զինադադարի կնքման 15 ամյակին: Կոնֆերանսում բացման խոսքով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը:

14/05/2009

Ավելին

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

<img height="162" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/PICT0010.jpg"/>Ս.թ. մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանն ընդունեց քառօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմական քոլեջի ունկնդիրներին, որոնց կազմում էին բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական պաշտոնյաներ:

13/05/2009

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանին

<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/handipum.jpg" alt=""/>Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ս. Սուխորենկոյին:

12/05/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս.թ մայիսի 14-15-ին Երևանում, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում, տեղի կունենա ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Լիոնի Ժան Մուլեն համալսարանի Պաշտպանության և միջազգային անվտանգության հետազոտությունների կենտրոնի (Ֆրանսիա) համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողովը`«Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն և կերպափոխում» խորագրով:

12/05/2009

Ավելին

Անակնկալ նախաձեռնություն

<img height="188" width="250" align="left" src="/UserFiles/Image/brabion-1.jpg" alt=""/>Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին յուրօրինակ նախաձեռնություն իրականացրին ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Բրաբիոն ֆլորա սերվիսը»:

09/05/2009

Ավելին

Հաղթանակների մայիս

Այսօր մայիսի 9-ն է՝ հաղթանակի և խաղաղության օրը: Տոն, որ թե մեզ, թե նախկին Խորհրդային Միության ժողովուրդներին ուղեկցում է արդեն 64 տարի: Տոն, որ ծնունդ առավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից: Այդ հաղթանակը ձեռք բերվեց միլիոնավոր մարդկանց հերոսությամբ ու սխրանքով, զրկանքներով ու արյամբ: Նրանց շարքերում էին նաև հայ ռազմիկները, որոնցից շատերը փառքով պսակեցին իրենց անունները: Լրացավ նաև Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը: 17 տարի առաջ հայ ազատամարտիկների իրականացրած փայլուն գործողությունների արդյունքում ազատագրվեց անառիկ համարվող այդ բերդաքաղաքը, ինչը բեկումնային նշանակություն ունեցավ արցախյան ազատամարտում: Կրկնակի տոնի կապակցությամբ մենք շնորհավորում ենք բոլոր վետերաններին, մաղթում քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում՝ միաժամանակ գլուխ խոնարհելով թե Հայրենական մեծ պատերազմում, թե արցախյան ազատամարտում ընկած հերոսների հիշատակի առջև: <img align="left" src="/UserFiles/Image/test-2.jpg" alt=""/>

09/05/2009

Ավելին

Հանդիսավոր միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձին

<img height="218" width="250" align="left" src="/UserFiles/Image/kap-1.jpg" alt=""/>ՀՀ ՊՆ պահպանման և սպասարկման, ինչպես նաև կապի առանձին զորամասերի հրամանատարության և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ մայիսի 8-ին զորամասում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձին:

08/05/2009

Ավելին

Հանդիսավոր երդման արարողություն

<img height="281" width="250" align="left" src="/UserFiles/Image/V.Sargsyan-1.jpg" alt=""/>Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյա հոբելյանի հանձնաժողովի միջոցառումների շրջանակներում ս.թ. մայիսի 8-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ (Վ. Սարգսյանի փողոց) կազմակերպեց Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաների 500 աշակերտների խորհրդանշական երդման արարողություն:

08/05/2009

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Ս. թ. մայիսի 9-ին` Հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց

08/05/2009

Ավելին

Հաղորդագրություն մամուլի համար

<img alt="" src="/UserFiles/Image/shushi_1.jpg" align="left"/>Ս.թ. մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի, բարձրաստիճան զինվորականների, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ղեկավարների ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց Շուշիի ազատագրմանը նվիրված հուշակոթողին:

08/05/2009

Ավելին

Ռազմական կցորդների այցը լեռնային ուսումնական կենտրոն

<img src="/UserFiles/Image/kcordner_ayc.jpg" align="left" alt=""/>Ս.թ. մայիսի 7-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելեցին Փամբակի լեռնային ուսումնական կենտրոն /ԼՈւԿ/:

07/05/2009

Ավելին