Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

Ս.թ. հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին: <img align="middle" src="/UserFiles/Image/iran-despan-3.jpg" alt=""/>

03/07/2009

Ավելին

01/07/2009

Ավելին

Առանձնատներ զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Շարունակվում է պաշտպանության նախարարության և համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների համար առանձնատների կառուցման ծրագիրը: Եվ ահա, հունիսի 30-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում տեղի ունեցավ հերթական առանձնատան բացման արարողությունը: <img height="185" width="500" align="left" src="/UserFiles/Image/bnakaran-3.jpg" alt=""/>

01/07/2009

Ավելին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ՝ կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական և մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից:

30/06/2009

Ավելին

30/06/2009

Ավելին

Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ս.թ. հունիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինիին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում: <img align="left" src="/UserFiles/Image/despan-3.jpg" alt=""/>

30/06/2009

Ավելին

Անհայտ կորած ազատամարտիկների օր

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում «Եռաբլուր» պանթեոնը: Բացառություն չէր նաև այս տարին: Նրանց հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, «Միասին» երիտասարդական շարժման անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: <img align="left" alt="" src="/UserFiles/Image/anhayt-1.jpg"/>

29/06/2009

Ավելին

Սեյրան Օհանյանը Տավուշի մարզում

<img height="170" width="250" align="left" src="/UserFiles/Image/noy-1.jpg" alt=""/>Ս.թ. հունիսի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Տավուշի մարզ: Շրջայցի ընթացքում նրան ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը, զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրամանատարներ:

28/06/2009

Ավելին

28/06/2009

Ավելին

Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննության առնվեցին զինված ուժերում մարտական պատրաստության վիճակին և զորքերում կարգապահության հետագա ամրապնդմանն առնչվող խնդիրներ: Կոլեգիայի նիստը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: <img height="185" width="500" align="left" alt="" src="/UserFiles/Image/kolegia.jpg"/>

27/06/2009

Ավելին

27/06/2009

Ավելին

Ազգային ժողովի պատգամավորները հանրապետական կենտրոնական հավաքակայանում

<img height="171" width="250" align="left" alt="" src="/UserFiles/Image/zinakochik-3.jpg"/>Զորակոչի ընթացքին ծանոթանալու նպատակով` հունիսի 25-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ, այցելեց հանրապետական կենտրոնական հավաքակայան: Այցին մասնակցում էին նաև լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

25/06/2009

Ավելին